Մաքսային ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից վերացրել ենք այսպես կոչված «փակ կոդերի» համակարգը, մաքսային հայտարարագրման պրոցեսի հերթական պարզեցումը: Որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ ընթացակարգերի պարզեցման արդյունքում էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական գործընթացը, կկրճատվի դրա տևողությունը։
Նոր փոփոխությամբ տնտեսվարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով:
Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին դրսևորել բացառապես օրինապահ վարքագիծ: