Մենք հետևում ենք զարգացումներին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տնտեսական ոլորտում առաջացած իրավիճակին։
Ըստ նրա՝ պատերազմը, բանականաբար, չի կարող ազդեցություն չունենալ տնտեսական իրավիճակի վրա, քանի որ ամեն օր իրավիճակ է փոխվում։ «Մենք պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային կողմին հետևելով՝ հայտարարելու ենք մեր բոլոր անելիքները։ «Պետական բյուջեի» մասին օրենքն է նախատեսում այն բարձիկը, որը պետք է օգտագործվի համապատասխան իրավիճակներում»,- հայտարարեց նախարարը։
Նշենք, որ այսօր ԵՄ-ն որոշում է ընդունել ՌԴ-ի դեմ սանկցիաների 4-րդ փաթեթը կիրառել։ Պետդումայում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները «տնտեսական և ֆինանսական ահաբեկչություն» են անվանել։