Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների և դրանց հետևանքների պատճառով 2022 թվականի ընթացքում կընկնի 7 տոկոսով: Ինչպես հայտնում է «Коммерсант»-ը՝ այս մասին ասված է Moody’s գործակալության կանխատեսման մեջ:
«Ռուբլու կայուն արժեզրկումը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա բարձր գնաճի և կենսամակարդակի իջեցման տեսքով»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն կշարունակի կրճատվել նաև 2023 թվականին։
Moody’s-ում ընդգծել են, որ ռուսական նավթի և գազի արտահանումից արտարժույթի հնարավոր ներհոսքը կարող է մեղմացնել պատժամիջոցների ազդեցությունը, սակայն տնտեսական ցնցումների հավանականությունը բարձր է մնում: