ՌԴ-ից հացահատիկի արտահանումը քվոտայի սահմաններում, ըստ առանձին լիցենզիաների, կթույլատրվի։ Այս մասին, «Интерфакс»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։
«Մինչև օգոստոսի 31-ը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս սպիտակ շաքարի, ինչպես նաև ցորենի, մեսլինի՝ ցորենի և աշորայի (տարեկանի) խառնուրդի, ինչպես նաև տարեկանի, գարու, եգիպտացորենի արտահանումն արգելող ակտերը վավերացվել են մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Քվոտայի սահմաններում հացահատիկի արտահանումը, ըստ առանձին լիցենզիաների, կթույլատրվի»,- նշել է Աբրամչենկոն։
Փոխվարչապետն ընդգծել է, որ ԵԱՏՄ գործընկերների համար շաքարի արտահանումը հնարավոր կլինի գյուղատնտեսության նախարարության առանձին որոշումներով: Բացառությունների ցանկում ներառված են նաև մատակարարումները դեպի Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններ։
«Իհարկե, դա ժամանակավոր միջոց է երկրի ներսում ծավալների պահպանման համար։ Այն թույլ կտա պահպանել գները և ծածկել ներքին սպառողների ու վերամշակողների պահանջները»,- հավելել է Աբրամչենկոն։
Նախօրյակին ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Եվրասիական տնտեսական միությունից հացահատիկների արտահանումը երրորդ երկրներ ժամանակավորապես արգելելու մասին: Հացահատիկի սահմանափակումները կգործեն մինչև հունիսի 30-ը, շաքարավազինը՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը: