Գրագետ արտահանման քաղաքականության դեպքում մենք կարող ենք էապես ընդլայնել մեր արտահանումները դեպի Ռուսաստան՝ հաշվի առնելով այն, որ ռուսաստանյան շուկայում վակուում է առաջացել։ Այս մասին CivilNet-ի հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ շատ մեծ հնարավորություն կա ռուսաստանյան շուկայում ընդլայնվելու, քանի որ մեծ թվով ընկերություններ դուրս են եկել այդ երկրից։ «Մենք պատրաստվում ենք մեր օժանդակությունը տալ արտահանողներին և իրենց կողքին լինել։ Կլինի այնպես, որ մեր արտահանողները մեծացնեն իրենց արտահանումը ՌԴ»,- նշեց Քերոբյանը։
Քերոբյանը նշել է նաև, որ Հայաստանից արտահանման ծավալների պատվերներն արդեն մեծանում են, սակայն ռուբլու արժեզրկման պայմաններում որոշակի դժվարություններ կան։