2022-ի հունվար–փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախաճգնաժամային ժամանակահատվածի համեմատ (2020թ․-ի հունավար-փետրվար) աճել է 3.8%-ով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
2022թ․ հունվար–փետրվարին 2021թ․ հունվար–փետրվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.0%։
Ըստ վիճակագրության՝ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.7%–ով, ծառայությունների ծավալն աճել է 20.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.2 %-ով։ Շինարարության ծավալն աճել է 4.9 %-ով, արտահանման ծավալը՝ 40.1%–ով, ներմուծման ծավալը՝ 60.2 %–ով։