Մեր շուրջօրյա աշխատանքի իմաստն այն է, որ խոցելի խավը չդառնա ավելի խոցելի։ Այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով աղքատության ցուցանիշի ավելացման հնարավորության վերաբերյալ հարցին։
«Ներկայիս հաշվարկներով, եթե այնպես չանենք, որ տնտեսական աճը բաշխվի բոլորի միջև, այսինքն, եթե խոցելի խավի եկամուտները չաճեն, ապա այսօրվա 27 տոկոս աղքատության դիմաց մենք տարին կփակենք 42 տոկոս աղքատությամբ։ Ստացվում է այնպես, որ սպառողական զամբյուղի գինը բարձրանում է ու բնակչության ևս 15 տոկոսը հայտնվում է աղքատության շեմին»,- ասել է Քերոբյանը։
Նա նշել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ խոցելի խավի նվազագույն աշխատավարձերը բարձրանան։