2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 250 798 է, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87 131, 2019-ին՝ 333 150։ Այս մասին Facebook-ի էջում տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նաև ներկայացրել է 2016-2022 թվականների տվյալները՝ ըստ ամիսների։
Միաժամանակ հավելենք, որ վերջին շրջանում հատկապես ՌԴ-ից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել։