Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, երրորդում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, չորրորդում՝ «Գրանդ տոբակոն»-ն։ Հինգերորդ տեղում «ՖԼԵՇ» ընկերությունն է, որին հաջորդում են «Թեղուտ», «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը»։
Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։