Ապրիլի 20-ի առավոտվա դրությամբ Հայաստանի արժույթի շուկայում պահպանվում է արտարժույթի թուլացման միտումը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 465,88 դրամով։ Դոլարի վաճառքն իրականացվում է 475,06 դրամով։
Եվրոն ընդունվում է 499 դրամով, վաճառվում՝ 516,56 դրամով։
Ռուսական ռուբլին գնվում է 5,32 դրամով, վաճառվում՝ 6,30 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 597,44 դրամով միջին կշռված փոխարժեքով, վաճառվում՝ 626,12 դրամով։