Ընթացիկ տարվա մարտ ամսին վճարվող աշխատատեղերի թիվը 654 784 է։ Այս մասին կառավարության ապրիլի 22-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս թիվը վերաբերվում է միայն այն աշխատանքներին, երբ մարդիկ վարձատրվել են աշխատանքի համար ու վճարել եկամտային հարկ։
Այս թիվը, վարչապետի խոսքով, 2021 թվականի մարտի համեմատ ավելացել է 32 622-ով կամ 5,3 տոկոսով, իսկ 2019 թվականի մարտի համեմատ աշխատատեղերն ավելացել են 70 714-ով կամ 12,1 տոկոսով, իսկ 2018 թվականից ի վեր աշխատատեղերն ավելացել են 120 660-ով կամ 22,4 տոկոսով։
«Մենք ունենք մեթոդաբանության խնդիր․ չենք կարող զատորոշել, թե որ աշխատատեղերն են նոր ստեղծված և որոնք են ստվերից դուրս եկել»,- ասաց վարչապետը։
Նա ներկայացրեց նաև աշխատավարձերի համեմատությունը․ 2022 թվականին միջին աշխատավարձը 243 607 դրամ է, ինչը 2021 թվականի հետ համեմատած ավելի է 32 202 դրամով, 2019 թվականի հետ համեմատած՝ 59 739 դրամով, 2018 թվականի հետ համեմատած՝ 69 530 դրամով։
Մանրամասները՝ տեսանյութում։