ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանի հետ։
«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները։ Մեծ հետաքրքրությամբ այցելեցինք նաև Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն Դիլիջանում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Դիլիջանում UWC այցելելուց հետո ռուս քաղաքական գործիչը նշել է դրա առավելությունները. «Աշակերտները մեզ պատմեցին դպրոցի մասին։ Դպրոցը գործում է Լիբերալ արվեստի սկզբունքներով, համալսարանը գեղեցիկ է, բայց ամենակարևորը՝ հիանալի շրջանավարտներ ունի»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում է Ռուսաստանի Հաշվեքննիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը։ Ինչպես հայտնել է Կուդրինը իր սոցիալական ցանցի էջում, նա Երևան է մեկնել Հաշվեքննիչ պալատի գործընկերների հետ՝ գործնական հանդիպումների։ Նա կհանդիպի նաև Հայաստանի կառավարության անդամների հետ: