Այսօր՝ մայիսի 19-ին, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը ամերիկյան արժույթը միջինը գնել են 454.94 դրամ, վաճառել՝ 464.65 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Եվրոն ընդունվում է միջինը 474.62 դրամով, վաճառքն իրականացվում է միջինը 492.85 դրամով։ Ռուսական ռուբլին ընդունվում է 6.59 դրամով, վաճառվում` 7.49 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 554.59 դրամով, վաճառվում` 584.16 դրամով։