Հայաստանի արժույթի շուկայում արտարժույթները, բացառությամբ ռուսական ռուբլու, կրկին սկսել են արժեզրկվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այս տվյալների՝ մայիսի 20-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 454,24 դրամով, վաճառում՝ 463,91 դրամով։
Եվրոն ընդունվում է 474,32 դրամով, վաճառքն իրականացվում է 493.38 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 6,66 դրամով, վաճառվում՝ 7.57 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 554,72 դրամով, վաճառվում՝ 585.84 դրամով։