Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի 9-րդ համաժողովին։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է նախարարը:
««Innovative and adaptive leadership» սեսիայում ունեցած ելույթում ներկայացրել եմ առաջնորդության իմ տեսլականն ու սկզբունքները, որոնք ձևավորվել են գործարար, ռազմական և հանրային ծառայության ոլորտներում ունեցած փորձից։ Իմ պատկերացմամբ՝ իրական առաջնորդին, նախևառաջ, բնորոշ են պարզությունն ու համեստությունը, վստահելիությունը, ուրիշներին չմեղադրելը, հետաքրքրասիրությունը, թափանցիկությունն ու ազնվությունը, ստեղծարարությունը, կարգապահությունը, փոփոխություններին պատրաստ լինելը և, իհարկե, սերը Հայրենիքի հանդեպ։
Կազմակերպության միջազգային ղեկավարների և ԱՄՆ-ից, Եվրոպայի ու մեր տարածաշրջանի ավելի քան 20 երկրներից, նաև Հայաստանից, իրենց ոլորտներում առաջատար դիրքեր ունեցող միջոցառման մասնակիցների հետ քննարկել ենք փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու, իննովացիոն մտածողության խթանմանը, խաղաղության և հակամարտությունների կանխարգելման գործում բիզնեսի դերակատարությանը, կրթության և առողջապահության ոլորտներին վերաբերող թեմաները:
Ամբողջ աշխարհում, մեր հասարակություններում դրական փոփոխություններ իրականացներու համար պետք է միավորենք մեր ջանքերը»,- գրել է նա: