Հայաստանի արժույթի շուկայում մայիսի 23-ի առավոտից փոխարժեքների տատանումներ չեն եղել, ինչը պայմանավորված է մայիսի 22-ի հանգստյան օրվա հետ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 449,15 դրամ փոխարժեքով, վաճառքն իրականացվում է 458,88 դրամով։
Եվրոն ընդունվում է 471,47 դրամով, վաճառվում՝ 491,47 դրամով։
Ռուսական ռուբլին առևտրային բանկերի կողմից գնվում է 6,88, վաճառվում՝ 7,96 դրամով։
Բրիտանական ֆունտն ընդունվում է 553,75 դրամով, իսկ վաճառքն իրականացվում է 585,06 դրամով։