Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական են ազդելու ՀՀ տնտեսության վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ մի շարք գործոններով պայմանավորված՝ տնտեսական աճն էականորեն նվազելու է՝ կազմելով 1,6 տոկոս։
«Պահանջարկի զգալի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ է առաջացնում հատկապես ծառայությունների ոլորտներում։ ԿԲ ներկայացված սցենարի համաձայն՝ մի շարք գործոններով պայմանավորված՝ առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում, որի պարագայում 2022 թվականի 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 տոկոս»,- ասաց ԿԲ նախագահը։
Վերջինս միևնույն ժամանակ նշեց, որ տնտեսությունը կարող է աճել ավելի բարձր տեմպերով, քան կանխատեսվող 1,6 տոկոսն է։
Մանրամասները՝ տեսանյութում։