Հայաստանի արժույթի շուկայում ռուսական ռուբլու ամրապնդման գործընթացը շարունակվում է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ չորեքշաբթի առավոտից ռուսական արժույթը հանրապետության առևտրային բանկերի կողմից գնվում է 7,09 դրամով, վաճառվում՝ 8,17 դրամով։
Առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարն ընդունվում է 447,47 դրամով, վաճառվում՝ 454,18 դրամով։
Եվրոն գնվում է 472,32 դրամով, վաճառվում՝ 491,91 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 584,84 դրամով, վաճառվում՝ 579,28 դրամով։