Ղազախստանում ընդունվել է «Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը: Այս մասին հաղորդում է «Կազինֆորմ» գործակալությունը:
Ինչպես նշել է ԿՀ էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ասեթ Մագաուովը՝ կողմերը անհրաժեշտ պայմաններ են ստեղծում կողմ հանդիսացող պետությունների տնտեսվարող սուբյեկտների կողմից Ղազախստանից Հայաստան մատակարարումների իրականացման համար՝ լիազորված կազմակերպությունների ներգրավմամբ։
Ըստ ընթացակարգի՝ դրանից հետո կողմերի գերատեսչությունները կնքում են համապատասխան արձանագրություն։
«Ուստի, եթե որեւէ նավթամթերք չի մտնում թույլատրված ցուցակի մեջ, ապա ապրանքների արտահանում չի իրականացվի»,- պարզաբանել Է Ասեթ Մագաուովը:
Հաշվի առնելով, որ Հայաստան նավթամթերքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է՝ ղազախական արտադրանքի հնարավոր մատակարարումները կորոշվեն մնացորդային սկզբունքով։ Համաձայնագիրը նախատեսում է նաև ծավալների չափից ավելի մատակարարումների արգելք, որոնք նախատեսված են կողմերի ինդիկատիվ հաշվեկշիռներով։
Մագաուովի խոսքով՝ այդ համաձայնագիրը սահմանում է նավթամթերքների առևտրի գրեթե հատուկ ռեժիմ և հսկողության մեխանիզմներ է պարունակում Ղազախստանից Հայաստան նավթամթերքների արտահանման ժամանակ: