Կառավարությասն այսօրվա՝ մայիսի 26-ի նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։
2022 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված և աշխատավարձով վճարվող աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել: Ապրիլ ամսվա տվյալներով՝ հանրապետությունում առկա է 664 736 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդի՝ նկատմամբ ավել է 5265-ով։
Վարչապետը նշեց, որ առաջին եռամսյակի 8,6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է:
Աշխատավարձերի աճի ցուցանիշներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 հազար դրամ, իսկ 2018 թվականի ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 հազար դրամ:
Անդրադառնալով ծախսային մասին՝ Փաշինյանն ասաց, որ առաջին եռամսյակում 28 միլիարդ դրամով պակաս ծախս են կատարել: