Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում այն բանում, որ Հայաստան են տեղափոխվել ՏՏ ոլորտի մի շարք ռուս մասնագետներ։
Ռուսական պետության ղեկավարը պատմել է, թե ինչ է քննարկել Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, բայց ոչ այն պատճառով, որ «IT մասնագետների մի մասը (Ռուսաստանից) տեղափոխվել է Հայաստան»: «Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- նկատել է Պուտինը:
ՌԴ առաջնորդը կարծում է, որ նման իրավիճակը ՌԴ-ի համար «որոշակի չափով մարտահրավեր է»։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։