Ռուսաստանի կենտրոնական բանկը տնօրենների խորհրդի արտահերթ նիստում հիմնական տոկոսադրույքն իջեցրել է միանգամից 3 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 11%: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ռուբլու արժևորումը լուրջ խնդիրներ է առաջացրել Ռուսաստանի տնտեսության համար, նմանատիպ իրավիճակ է նաև մեզ մոտ:
ՀՀ կենտրոնական բանկը պետք է իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արտահանումը պաշտպանելու համար»,-նշել է Պարսյանը։