Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները 2022 թվականին կազմակերպության առաջին գագաթնաժողովը կանցկացնեն տեսակոնֆերանսի միջոցով։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա այսօր՝ Ղրղզստանի նախագահությամբ, հայտնում է TACC-ը։
Քննարկման օրակարգում ներառված է 14 հարց, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղեցույցները, 2021 թվականի ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները և ԵԱՏՄ հիմնական ուղղությունների իրականացումը։
Պետությունների ղեկավարներին կզեկուցվի 2021 թվականի արդյունքներով մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման, 2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին։
ԵԱՏՄ-ի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու նպատակով Գերագույն խորհրդի անդամները կքննարկեն ազատ առևտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ Ինդոնեզիայի Հանրապետության հետ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև արձանագրության՝ ուժի մեջ մտնելու հարցը։ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի մարտի 14-ին։