ՌԴ տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ: Այս մասին TACC-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։
Ըստ մանրամասների՝ այժմ Ռուսաստանից դեպի Վրաստան ելքի մոտ կա մոտ 900 բեռնատար, որոնց գրանցման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը։ «Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի թողունակությունն ավելի արագ տեմպերով ավելացնելու ուղղությամբ։ Այս տարվա հուլիս ամսին կներդրվի լրացուցիչ 12 գիծ, մինչև տարեվերջ՝ ևս 12-ը։
«Մինչ օրս ձեռնարկված միջոցառումներով հնարավոր է դարձել անցակետի թողունակությունը հասցնել 2,3 հազար ավտոմեքենայի, որից 1100-ը՝ բեռնատար»,- ընդգծել են նախարարությունից։