Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է GeoProMining հանքարդյունաբերական ընկերության թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները «B+/B» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ:
Ինչպես նշում է «Интерфакс-Азербайджан»-ը, Fitch-ը նվազեցրել է GeoProMining-ի բոլոր վարկանիշները՝ վկայակոչելով «առևտրային բնույթի» պատճառները:
Հետկանչի պահին երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «բացասական» էր, ինչն արտացոլում է ընկերության կողմից Զոդի ոսկու հանքավայրի պաշարների մի մասի կորստի ռիսկը։ Այն կապված է ընկերության և Ադրբեջանի կառավարության միջև հանքավայր մուտք ունենալու հարցի շուրջ շարունակվող բանակցությունների հետ, ասված է գործակալության մամուլի տեղեկագրում:
GeoProMining-ը լեռնահանքային ընկերություն է Ռուսաստանում (ոսկու արդյունահանում) և Հայաստանում (ոսկու, պղնձի և մոլիբդենի արդյունահանում) ունեցած ակտիվներով: