Վերջերս հիմնադրված Հայկական «Ֆար Իստ Գոլդ» ընկերությունը դարձել է Solway միջազգային լեռնամետալուրգիական խմբի ռուսական ակտիվների նոր սեփականատերը, հաղորդում է Интерфакс-ը։
Նշվում է, որ Solway-ը մարտին հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից: Նրա ռուսական ակտիվների՝ Անդրբայկալում Կլյուչևսկի հանքավայրի լցակույտերի վրա ոսկու արդյունահանման նախագծի և Կուրիլյան կղզիներում ոսկու և արծաթի արդյունահանման գործող ձեռնարկության նոր սեփականատերը դարձել է վերջերս հիմնադրված հայկական ընկերությունը:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆար Իսթ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2022 թվականի ապրիլի 4-ին:
«Կուրիլգեո»-ի և «Ժելտուգինսկի Գրա» – ի մամուլի ծառայությունում հաստատել են սեփականատիրոջը փոխելու փաստը:
Նշվում է, որ «Կուրիլգեոն» Ռուսաստանի ոսկու արդյունաբերողների միության գնահատմամբ, 2021 թվականի արդյունքներով ընդգրկվել է ռուս ոսկու արդյունահանողների թոփ-35-ում՝ 1,23 տոննա ոսկու արտադրությամբ: Ընկերության հիմնական ակտիվը Օ. Ուրուպի վրա գտնվող Այնսկոե հանքավայրն է, որը ներառում է ոսկու մի քանի հանքավայրեր: