Հայաստանում մայիս ամսվա դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, ապա ԿԲ-ի գնահատմամբ՝ գնաճը տարվա վերջին ավելի ցածր կլինի: Այս մասին տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական արտահերթ հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ գնաճը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության համար:
«Մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,- ասաց Գալստյանը:
ԿԲ նախագահի կանխատեսմամբ՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, միգուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել։