Եվրամիությունը հունիսի 14-ից «Սբերբանկ»-ը, ««Ռոսսելխոսբանկ»-ը և Մոսկվայի վարկային բանկն այսօրվանից SWIFT համակարգից անջատելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Որոշումը Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում է։
Ֆինանսական կազմակերպությունները հայտնել են, որ այդ համակարգից անջատվելն էական բացասական ազդեցություն չի ունենա իրենց աշխատանքի վրա։ Նրանք պատրաստվել են նման սցենարի:
«Սբերբանկ»-ը հայտարարել է, որ աշխատում է սովորական ռեժիմով և SWIFT համակարգից անջատելը չի խոչընդոտում միջազգային հաշվարկների տեսանկյունից։
Ռուսաստանում գործում է ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը, որը ստեղծել է Ռուսաստանի բանկը ՝ չեզոքացնելու SWIFT-ից ֆինանսական կազմակերպությունների հնարավոր անջատման ռիսկերը։