ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ պետություններին արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին և ընդլայնել արտաքին առևտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան:
«Առաջարկում ենք արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին, արտաքին առևտրային կոոպերացիայում ընդլայնել ազգային արժույթների օգտագործման պրակտիկան այն երկրների հետ, որոնք իրենց հուսալի գործընկերներ են դրսևորել»,- ասել է Միշուստինը Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
ՌԴ վարչապետը նաև հայտարարել է ներմուծման փոխարինման ոլորտում կոոպերացիան առաջնահերթ բարձր տեխնոլոգիական ոլորտներում մեծացնելու անհրաժեշտության մասին: «Մենք պետք է նվազեցնենք արտասահմանյան մատակարարումներից կախվածությունը, գործարկենք պահանջվող արտադրանքի մշակման և թողարկման սեփական համատեղ նորարարական նախագծերը», – ընդգծել է Միշուստինը: