Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, խոսել մարդկային կապիտալի զարգացման կարևորության, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և նախատեսվող բարեփոխումներին մասին:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց ներքո Հայաստանի առջև ծառացած տնտեսական և ֆինանսական ռիսկերին ու դրանց հակազդելու հնարավորություններին: