Հայաստանի արժույթի շուկայում ռուսական ռուբլու արժևորման գործընթացը շարունակվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունիսի 23-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ռուսական արժույթը գնում են 6,97 դրամով, վաճառքն իրականացնում՝ 7,99 դրամով։
ԱՄՆ դոլարը գնվում է 402,76 դրամով, վաճառվում՝ 414,47 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 420,35 դրամ, Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 438,65 դրամով։
Բրիտանական ֆունտ գնելիս արժեքը կազմում է 484,27 դրամ, վաճառելիս՝ 515,80 դրամ։