Հունիսի 26-ի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերը ռուսական արժույթը գնում են 6,96 դրամով, վաճառքն իրականացնում՝ 8,2 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
ԱՄՆ դոլարը գնվում է 403.24 դրամով, վաճառվում՝ 413 դրամով։ Եվրոյի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 421.21 դրամ: Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 439.91 դրամով։ Բրիտանական ֆունտ գնելիս արժեքը կազմում է 486 դրամ, վաճառելիս՝ 518.67 դրամ։