Չինական «Honor» սմարթֆոնների արտադրողը Հայաստանում գործընկերներ է փնտրում, որպեսզի զուգահեռ ներմուծման միջոցով կազմակերպի իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին «Ведомост»-ին պատմել է էլեկտրոնիկայի դիստրիբյուտորներից մեկի աղբյուրը և հաստատել է հեռահաղորդակցության շուկայի զրուցակիցը, որը մոտ է խոշոր օպերատորին։ «Honor»-ը չի պատասխանել «Ведомост»-ի հարցմանը։
«Ведомост»-ի աղբյուրի համաձայն՝ «Honor»-ը, որը նախկինում պատկանում էր Huawei ընկերությանը, դադարեցրել է սարքերի մատակարարումը Ռուսաստան:
Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին ռուսական շուկայից հեռանալու մասին պաշտոնական հայտարարություններ «Honor»-ը չի արել։ Սակայն այդ արտադրողի սարքերի մատակարարումները Ռուսաստան դադարեցվել են դեռ մարտին։ Այժմ չինական ընկերությունը գործընկերներ է փնտրում Հայաստանում՝ զուգահեռ ներմուծման միջոցով սմարթֆոններ ներկրելու համար։
«ԱՊՀ երկրներում դիստրիբյուտորների ցանցի ընդլայնումը կարող է խոսել այն մասին, որ Honor-ը պատրաստվում է վերսկսել մատակարարումները Ռուսաստան»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ Ուզբեկստանի գործընկերների հետ արդեն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել:
2022 թվականի մարտի 30-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումը, որը թույլ է տվել առանց իրավատերերի համաձայնության օտարերկրյա արտադրության օրիգինալ ապրանքներ ներմուծել երկիր։