Կառավարությունը գյուղական բնակավայրերում մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար հատկացնում էր ամսական 28 600 դրամ։ Այդ գումարը կավելանա։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ նպաստի չափը 34 000 դրամ կդառնա։
Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը 68-ից նախատեսվում է դարձնել 75 հազար դրամ։ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ պետք է ստանան բոլոր մայրերը՝ անկախ բնակության վայրից, աշխատել-չաշխատելու հանգամանքից։ 2023թ․ հունվարի 1-ից գյուղական բնակավայերում ապրող մայրերը կշարունակեն կրկնակի բարձր երեխայի խնամքի նպաստ ստանալ՝ արդեն 61 400 դրամի չափով։
2023-ի հունվարից սկսած, եթե մայրը որոշում է ժամկետից շուտ դուրս գալ աշխատանքի, այդ նպաստը չի կտրվելու: