Նախատեսում ենք հարկային եկամուտների էական ավելացում։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կիսամյակի պլանը 60 միլիարդ դրամով կգերակատարեն։
Փաշինյանը, հղում անելով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիս ամսվա և առաջիկա հինգ ամիսների տնտեսական ցուցանիշներին, նշեց, որ դրանք բավականին լավն են։ Նրա խոսքով՝ աճի գլխավոր լոկոմոտիվներից է շինարարության ճյուղը, որը կազմել է 18,1 տոկոս և ծառայությունների ոլորտը, որի աճը կազմել է 30,2 տոկոս։ Հաջորդ երկու տեղում էլեկտրաէներգիայի և արտահանման ոլորտներն են՝ 8,2 և 33,7 տոկոսներով։
Կան մտահոգություն առաջացնող ցուցանիշներ՝ արդյունաբերության և գնաճի ցուցանիշները։ Վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ եկամուտը 47 միլիարդ է, սակայն կիսամյակը դեռ ավարտված չէ, այսօր էլ հարկային մուտքեր են սպասվում։
Մանրամասները՝ տեսանյությում։