Մոսկովյան արտահանողներն իրենց արտադրանքն ու ծառայությունները Made in Moscow ապրանքանիշի ներքո կներկայացնեն Հայաստանում կայանալիք ցուցահանդեսում: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին այսօր հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Նատալյա Սերգունինան։
Նրա խոսքով՝ մոսկովյան ընկերությունները մտադիր են մասնակցել սեպտեմբերի 16-18-ը Երևանում կայանալիք Ecom Expo 2022 ցուցահանդեսին: Այն նվիրված կլինի տեղեկատվական տեխնոլոգիաներին և էլեկտրոնիկային։ Ցուցահանդեսին մասնակցելու հետ կապված բոլոր կազմակերպչական ծախսերը կստանձնի Մոսկվայի փորձագիտական կենտրոնը։
«Մոսկովյան գործարարների համար արտասահմանյան ցուցահանդեսներին մասնակցությունը իրենց ապրանքների առաջխաղացման, նոր գնորդների և գործարար գործընկերների որոնման արդյունավետ գործիք է»,-հայտարարել է Սերգունինան: