Հայաստանը մասնակցում է INNOPROM 12-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի է ունենում հուլիսի 4-7-ը՝ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում։
Հայաստանի ստենդը ներկայացված է Armenia is a smart hub հայեցակարգի ներքո, որի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը, լինելով տնտեսական և մշակութային կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև, կարող է լուծում դառնալ ներկա ժամանակի գլոբալ մարտահրավերների համար:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, էկոնոմիկայի նախարարը Ռուսաստանի վարչապետին է ներկայացրել մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ցամաքային նավահանգիստ կառուցելու նախագիծը։ Ըստ նախագծի՝ հենց այստեղ է իրականացվելու բեռների մշակումը և պահպանումը, ինչպես նաև մաքսային հսկողությունը։
Բացի դրանից՝ Հայաստանն իր տաղավարում ներկայացրել է մեր երկրում մշակված էլեկտրական սարքավորումները՝ տեսախցիկներ, նոթբուքեր, համակարգիչներ, սերվերներ, ինչպես նաև երկրի խոշորագույն ոսկերչական «Գնոմոն» գործարանի արտադրատեսակները։