Երևանում, ծայրամասերից մինչև կենտրոնական փողոցներ, մոլեգնում է փողոցային առևտուրը։ Մայթերին ինչ ասես, որ չես գտնի․ վաճառվում է միրգ ու բանջարեղեն, ծաղիկ, հագուստ, ձուկ ու ձու։
Քաղաքապետարանն ուժեղացնում է վերահսկողությունը փողոցում, հակասանիտարական պայմաններում սնունդի վաճառք իրականացնելու նկատմամբ։ Սակայն հերիք է իրավապահները հեռանան՝ վաճառողները կրկին վերադառնում են ու զբաղեցնում իրենց տեղերը։
Armenia Today-ի հետ զրույցում վաճառականներն ասում են, որ սպասվող մեծ տուգանքների մասին անհանգստանում են, բայց չեն պատրաստվում վճարել․ չեն կարող և չեն ուզում։ Որոշների տուգանքները հարկադիրում են, բայց այլ ելք չունեն։ Ինչպես իրենք են ասում՝ եթե լրիվ արգելեն փողոցային շուկան, իրենք սովից կկոտորվեն։
Հատուկ հատկացված տարածքներում վերավաճառողներն իրենց սեփական ամանում չեն զգում։ Օրինակ, ինչո՞ւ կենտրոնի բնակիչը գնա Չարբախում առևտուր անի, ասում են։ Բացի այդ էլ՝ այնտեղ գյուղացիներին տեղ կա, իսկ վերավաճառողներին՝ ոչ։
Նրանք իրենց հերթին բողոքում են քաղաքապետարանից, որ աղբարկղներ չեն տեղադրում, և աղբը փողոցում են լցնում, ինչն անհարմարություններ է ստեղծում իրենց համար։
Մանրամասները՝ տեսանյութում։