2022 թվականի առաջին եռամսյակում Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 տոկոս աճ է գրանցել և կազմել 471,8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
ՀՆԱ-ի աճ է գրանցվել Հայաստանում՝ 8,6 %, Ղազախստանում՝ 4,6 %, Ղրղզստանում՝ 4,5 %, Ռուսաստանում՝ 3,5 %։ Բելառուսում գրանցվել է ՀՆԱ-ի 0,4 տոկոս նվազում։
«ԵԱՏՄ-ւմ ապրանքների արտադրությունն աճել է ավելի քան 5%-ով, ծառայությունների արտադրությունը՝ 1,3%-ով»,- նշել է Մալկինան: