Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում են e-gov էլ․հարթակից։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 27-ի N 434-Ա որոշման 4-րդ կետը`
1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն hավելվածի»,- ասված է որոշման մեջ:
Հավելվածից տեղեկանում ենք, որ խմբի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ Աշոտ Փիրումյանն է: