ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՏԿԵ նախարարությանը հատկացվեց 11,8 միլիարդ դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 14-ի նիստի ժամանակ։
Ինչպես ներկայացրեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ գումարը կուղղվի երկու միիջպետական ճանապարհների հիմնանորոգմանը՝ 2,6 միլիարդ դրամով, 6 հանրապետական ճանապարհների նորոգմանը՝ 5,5 միլիարդ, 4 մարզային նշանակության ճանապարհների նորոգմանը՝ 3,7 միլիարդ դրամի շրջանակներում։
Ինչպես իր հերթին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թեև ճանապարհային լայնամասշտաբ շինարարությանը, որակի հետ կապված խնդիրները դեռ մնում են չլուծված։ Աշխատանքներ են տարվում հարցերին լուծում տալու ուղղությամբ։
Նա նշեց, որ մրցույթները հայտարարված են։