Տարվա առաջին եռամսյակում Իրանից Հայաստան արտահանումը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 21%-ով։ Այս մասին հայտնում է Iran.ru-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (ԻՌԻԿԱ) ներկայացուցիչ Ռուհոլլահ Լաթիֆիին։
Ռուհոլլա Լաթիֆին ասել է, որ Իրանը երեք ամսում Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Իրանը Հայաստանի երեք առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկն է։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 245,7 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 33,7 տոկոսով։
Միաժամանակ հայկական ապրանքների արտահանումը իրանական շուկա կազմել է 45,7 մլն դոլար (աճը՝ 54,7%), իսկ իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան աճել է 29,7%-ով՝ կազմելով 200,03 մլն դոլար։