Հայաստանում ազգային արժույթը շարունակում է արժեզրկվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Հուլիսի 20-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 415,12 դրամով, վաճառքն իրականացնում՝ 430,62 դրամով:
Եվրոյի առքը կազմում է 420,16 դրամ, վաճառքն իրականացվում՝ 445,59 դրամով:
Ռուսական ռուբլու առքը 6.60 դրամ է, վաճառքը՝ 7,73 դրամ:
Բրիտանական ֆունտի առքը կազմել է 482.04 դրամ, վաճառքը՝ 523,93 դրամ։