Հայաստանի երեք մարզի 27 բնակավայրերի համար ՏԿԵՆ-ը ընդհանուր հաշվով 6 միլիարդ 200 միլիոն դրամ գումար է ստանում կառավարությունից: Գումարը կուղղվի բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերի, ջրի մաքրիչ կայանների վերանորոգմանը կամ նորերի կառուցմանը:
Ինչպես զեկուցեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ այդ գումարից միայն 2 միլիարդ 468 միլիոն դրամն է ծախսվելու այս տարի, սակայն նախագիծը ավարտին կհասցվի մինչև 2024 թվականը:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բնակավայրերը հիմնականում Արարատի մարզում (20) են, մյուսները՝ Գեղարքունիքի (5) և Սյունիքի (2) մարզերում:
Սանոսյանը հավելեց, որ բոլոր այս համայնքները «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, և կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն: