Հայաստանում օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված տարեկան բյուջեն կավելանա 140 մլն դրամով։ Այս մասին որոշում ընդունվեց հուլիսի 21-ի կառավարության նիստում։
Նախագծի համաձայն՝ 2022 թվականի պետական բյուջեով հաստատված միջոցներն անբավարար են օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության հետ կապված աշխատանքներ իրականացնելու համար։
Միայն այս տարվա առաջին 9 ամիսների համար հատկացվել է 80 մլն դրամ։