Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ամենաուրախալին, նախարարի խոսքով, արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ։