Հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2 մլն 912.8 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.6%-ով: Այդ մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հավելենք, որ ըստ վիճակագրության՝ նախորդ տարի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 4 մլն 666.2 հազար լիտր գինի:
Ընթացիկ տարվա հինգ ամիսներին 2.7%-ով ավելացել է շամպայն-գինիների արտադրությունը։
Մասնավորապես՝ հունվար-մայիսին արտադրության ծավալը կազմել է 193.3 հազար լիտր, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 188.3 հազար լիտր։
ԱՎԿ-ի համաձայն՝ 4.2%-ով նվազել է գարեջրի արտադրությունը: Այսպիսով՝ հանրապետությունում հունվար-մայիսին արտադրվել է 8 մլն 599.8 հազար լիտր գարեջուր, իսկ 2021-ի հունվար-մայիսին՝ 8 մլն 973.4 հազար լիտր։
Փաստենք նաև, որ հինգ ամիսների ընթացքում ավելացել են ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները։ Մայիսի դրությամբ արտադրվել է 57 496.6 հազար լիտր ոչ ալկոհոլային խմիչք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 36 199.9։