Օգոստոսի 2-ին բանկերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 406, առավելագույնը՝ 410.50 դրամով, վաճառում՝ նվազագույնը 415 դրամով, առավելագույնը՝ 422 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Եվրոն գնում են նվազագույնը 408 դրամով, առավելագույնը՝ 420 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 424 դրամով, առավելագույնը՝ 440 դրամով։ Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 5.61 դրամով, առավելագույնը՝ 6.26 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնըը 6.66 դրամ է, առավելագույնը՝ 7.27 դրամ։