ԿԲ-ն լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարում: Սա նշանակում է, որ մեզ համար փոխարժեքի որևիցե կոնկրետ մակարդակ գոյություն չունի: Մեզ համար կարևոր է մեր քաղաքացիների համար ցածր գնաճ ապահովելը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին նշել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը:
Նշենք, որ Վահան Քերոբյանը մասնավորապես հայտարարել է. «Մենք հասկանում ենք, որ կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումն արդեն ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը: Եվ մեր պատկերացմամբ՝ այդ կարմիր գիծը 1 դոլարի համար 450 դրամն է»:
Մանրամասները տեսանյութում: