Այս տարվա հունվարից հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,8 տոկոս՝ 2021 թվականի առաջին կիսամյակի 5 տոկոսի դիմաց։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Համաձայն այդ տվյալների՝ միայն 2022 թվականի հունիսին, 2021 թվականի հունիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 18,5 տոկոսով՝ նախորդ տարվա 8 տոկոս աճի դիմաց։
Տնտեսական ակտիվության աճ են ապահովել ծառայությունների ոլորտը (աճը` 26,9%), էներգետիկ համալիրը (աճը` 14,8%), շինարարության ոլորտը (աճը` 12,7%) և առևտրի հատվածը (աճը` 10,7%): Արձանագրվել է նաև արդյունաբերության աճի արագացում մինչև 5,8%, իսկ գյուղատնտեսության ոլորտում 5,5% անկում։